Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բժիշկները վստահ են, որ հացը երկարացնում է կյանքը. 1in.am

Բժիշկները վստահ են, որ հացը երկարացնում է կյանքը. 1in.am

Ավստրալացի բժիշկները հանգել են այն եզրակացության, որ հացը երկարացնում է մարդու կյանքը, հայտնում է GoGetNews.info- ն: Գիտնականները դա բացատրում են այն բանով, որ հացը բջջանութի լավ աղբյուր է, ինչը հնարավորություն է տալիս կյանքը երկարացնել մի քանի տարով, ինչպես նաև ապահովում է առողջ ծերություն: Փորձագետները համարում են, որ չի կարելի հացից հրաժարվել, այլ ընդհակառակը` հարկավոր է ինչքան հնարավոր է շատ հաց ուտել:

Գիտնականների կատարած փորձը տևել է 10 տարի, որին մասնակցել են 49 տարեկանն անց 1600 մարդ, որոնց մոտ ավելի վաղ չի հայտնաբերվել սրտանոթային հիվանդություններ: Փորձի ընթացքում փորձագետները հետևել են մասնակցողների ինքնազգացողությանը և վիճակին:

Բժիշկները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սննդում օգտագործել են բացարձակապես հացից ստացած որակյալ ածխաջրեր, հատել են խորը ծերության շեմը: Մարդիկ, որոնց մոտ նկատվել է բջջանյութի ավելցուկ, ավելի քիչ են հակված եղել հաշմանդամ դառնալու, չեն ունեցել սթրես, ընկճախտ և այլ խնդիրներ:

Որպես եզրակացություն, գիտնականներն ասում են, որ հացի, փաթիլների, բանջարեղենի և մրգերի օգտագործումը բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ 80% դեպքում հնարավորություն են տալիս առողջ և երկար կյանք ունենալ: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ տարեկանի կամ սև հացը ավելի շատ բջջանյութ է պարունակում, քան սպիտակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. finance.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ